close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+15°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դաշնակցություն» խմբակցությունը նախաձեռնում է Արցախի ԱԺ հրավիրել ԱՀ Գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին. Արմեն Սարգսյան

Քաղաքական

14 Հուլիսի 2018, 19:05
 «Դաշնակցություն» խմբակցությունը  նախաձեռնում է Արցախի ԱԺ  հրավիրել ԱՀ Գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին. Արմեն Սարգսյան

Պարոն Սարգսյան, երեկ  ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Արցախի հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ խուզարկություններ է իրականացրել ՀՅԴ կուսակցության անդամ, ԱՀ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի առանձնատանը, իրեն պատկանող այլ շինություններում, ինչպես նաեւ «Մետաքսկոմբինատ» պետական ՓԲԸ տարածքում: Գիտենք նաեւ, որ այս առնչությամբ հայտարարություն է արել Արթուր Աղաբեկյանը՝ սույն քայլը որակելով խայտառակ եւ շինծու մեղադրանքներ իր անձի հանդեպ: Ո՞րն է ձեր գնահատակաը այս երեւույթի հանդեպ եւ ի՞նչ է պատրաստվում անել ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը:

– Այսօր մամուլից տեղեկացա այս հարցի եւ Արթուր Աղաբեկյանի հայտարարության մասին: Եղել են նաեւ որոշ քննարկումներ կուսակցության ներսում: ՀՅ Դաշնակցությունը միշտ էլ կողմ է եղել օրենքի գերակայությանը եւ դեմ եղել, երբ օրենքը ծառայեցնում են սուբյեկտիվ նպատակների համար:

Ճանաչելով Արթուր Աղաբեկյանին, նրա անցած ճանապարհը, մարտական ուղին, գտնում ենք, որ սա զրպարտություն է եւ դեռւես չգիտենք, թե այս ամենը ում կամ ինչ շահի է ծառայում: Մեզ համար տարօրինակ է, որ խուզարկություններ են կատարվել նաեւ Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ»  պետական ՓԲԸ տարածքում, որը որեւէ առնչություն չունի Արթուր Աղաբեկյանի հետ: Իհարկե գիտենք, որ մեծ է եղել Արթուր Աղաբեկյանի  ներդրումը «Մետաքսկոմբինատ» պետական ՓԲԸ ստեղծման եւ կայացման գործում:

Այսօր հայտարարությամբ են հանդես եկել նաեւ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամները, ովքեր մասնավորապես  հայտնել են իրենց  վրդովմունքը օպերատիվ շտաբի գործունեության հանդեպ ցուցաբերած անվստահության եւ զրպարտության  եւ անընդունելի  համարել նույն  շտաբի մեկ անդամի՝ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դրսևորած գործողությունները:

Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու ԱԺ արտահերթ նիստ, քննարկելու այս օրերին ստեղծված իրավիճակը, քանի որ խոսքը ոչ միայն Արթուր Աղաբեկյանի,  այլեւ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի գործունեության վերաբերյալ է: Նախատեսում ենք Ազգային ժողով հրավիրել նաեւ ԱՀ ԱԱԾ տնօրենին եւ ԱՀ Գլխավոր դատախազին, ովքեր պետք է համապատասխան բացատրություններ տան վերոհիշյալ հարցերի շուրջ:

Ապառաժ

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica