close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մնջախաղի փառատոնը տեղի կունենա հաջորդ տարի. խնդիրը լուծվել է

Մշակույթ

14 Հուլիսի 2018, 12:46
 Մնջախաղի փառատոնը տեղի կունենա հաջորդ տարի. խնդիրը լուծվել է

Տեղեկացրել էինք, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնն այս տարի տեղի չի ունենա: Փառատոնի չեղարկման պատճառը ֆինանսական խնդիրներն են, ինչպես նաև չհասկացվածությունը փառատոնի հիմնադիր Ժիրայր Դադասյանի և մշակույթի փոխնախարար Նազենի Ղարբյանի միջև:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ փոխնախարարը ներկա է գտնվել Մնջախաղի թատրոնի «Չարի ծաղիկներ» ներկայացմանը: Տարաձայնությունները, կարծես, հարթվել են, քանի որ նախարարությունից տեղեկացնում են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Ծաղկաձորում մնջախաղի փառատոնը 2019-ին իրականացնելու ուղղությամբ: «Խոսելով թատրոնի շենքային պայմանների մասին՝ Նազենի Ղարիբյանը նշել է, որ մշակույթի նախարարությունն օրենքի և իր լիազորությունների շրջանակներում հետամուտ կլինի, որպեսզի թատրոնն ամենամոտ ժամանակներում իր սեփական տանիքի ներքո աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն ունենա»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր ԺիրայրԴադասյանը  նշել էր, որ հանդիպել է մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, որպեսզի փառատոնի բյուջեն ներկայացնի ու ստանա, սակայն փոխնախարարն ասել էր, որ չի կարող գումար տրամադրել: Դադասյանը նշել էր նաև, որ մտավախություն կա, որ հաջորդ տարի նույնպես փառատոնը տեղի չի ունենա, իսկ Մնջախաղի թատրոնի շենքն այդպես էլ չի կառուցվի:

Նազենի Ղարիբյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում նշել էր, որ բյուջեն սուղ է, իսկ Դադասյանի պահանջած 16 մլն դրամն իրենք տրամադրել չեն կարող: Փոխնախարարն առաջարկել էր, որ փառատոնը շարունակի իր ընթացքը նախկին ժամանակացույցով՝ երկու տարին մեկ անցկացվի: Իսկ ինչ վերաբերում է թատրոնի շենքի կառուցմանը, ապա, Ղարիբյանի խոսքով, իրենք ամեն կերպ կաջակցեն շենքի կառուցման հարցում:

 

 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica