close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2019
USD1485.11
GBP1622.83
EUR1551.67
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումը

Արցախ

13 Հուլիսի 2018, 19:19
 Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումը

Արցախի հանրապետության արտգործնախարարությունը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ճանաչողական հանդիպումը:

Այս մասին ասված է  Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության տեքստում:

«Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։ Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica