close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
-2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կազմակերպում տարածքներում

Հասարակություն

13 Հուլիսի 2018, 16:52
  Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կազմակերպում տարածքներում

Քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն մարզպետ Աշոտ Սիմոնյանը բնակիչների հետ հանդիպումներ է կազմակերպում համայնքներում: Հուլիսի 12-ին նա այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում ընդունելություն կայացավ Ծաղկահովիտ, իսկ Ալագյազի համայնքապետարանում՝ Ալագյազ խոշորացված համայնքների բնակիչների համար:

Բնակիչները մարզպետին դիմեցին սոցիալական, աշխատանքային, առողջապահական եւ անձնական  այլ բնույթի հարցերով: Դիմումներից մեծ մասը բավարարվեց տեղում, իսկ ընթացքում լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Դիմումատուներից շատերը դրամական աջակցության խնդիր ունեին, որոնք բավարարվեցին: Ծաղկահովիտում դրամական օգնություն ստացավ  32, Ալագյազում՝ 31 բնակիչ:

Նույն օրը մարզպետը այցելեց նաեւ խոշորացված Ապարան համայնք եւ քաղաքապետարանում հանդիպեց բնակիչների հետ: Հարցադրումների շրջանակը գրեթե նույնն էր այս տարածաշրջանի բնակիչների մոտ: Քննարկվեցին, համապատասխան լուծում, պարզաբանումներ կամ ընթացք ստացան բնակարանային, սոցիալական, աշխատանքային, եւ այլ հարցեր:  Դրամական աջակցություն ստացավ 34 բնակիչ:

Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար Աշոտ Սիմոնյանը ընդունելություն կազմակերպեց  հուլիսի 13-ին՝ Թալինի քաղաքապետարանում: Այստեղ եւս ընդունելությանը մասնակցեցին տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքների բնակիչները, ովքեր մարզպետին դիմեցին իրենց մտահոգող անձնական ամենատարբեր հարցերով եւ ստացան սպառիչ պատասխաններ:  Դրամական աջակցություն ստացավ 67 քաղաքացի:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica