Ադանայում կացնով հարձակվել են Աթաթուրքի արձանի վրա
Տարածաշրջան

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանա նահանգում Ռըվան Ք. անունով տղամարդը կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա: Ըստ Demokarthaber-ի` տղամարդուն կանգնեցնելու համար միջամտել են տարածքի ոստիկանները, ապա` ձերբակալել նրան: Հետաքննություն է սկսվել:
Չուքուրովայի քաղաքապետ Սոներ Չեթինը դատապարտել է արարքը` անընդունելի համարելով այն: «Մենք չենք կարող լուռ մնալ նման անընդունելի արարքների նկատմամբ: Մեղավորները պետք է պատժվեն»,- ասել է նա: