close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+20°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկերից խուսափել են Մհեր Սեդրակյանի, Վարդան Հարությունյանի, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները

Տնտեսական

13 Հուլիսի 2018, 14:27
 Հարկերից խուսափել են Մհեր Սեդրակյանի, Վարդան Հարությունյանի, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները

ՀՀ ՊԵԿ-ի` հուլիսի 11-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «Գաօմ գրուպ», «Գազ գրուպ», «Արզնի գազ», «Ֆակել գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից: Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է միայն  «Ավտոգազ» ՍՊԸ-ն:

Այսօր լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով այս մասին, նշեց, որ, այո, իրենց ներկայացրած 8 ՍՊԸ-ներից միայն մեկն է պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ին: «Թյուրիմացությունն ուղղակի մամուլի կողմից մեր հաղորդագրության սխալ ընկալումն էր, քանի որ մենք գրել էինք «Գազպրոմ Արմենիա»-ին, ինչպես նաև այլ ընկերություններին պատկանող ՓԲԸ-ներին»:

Անանյանը նշեց նաև, որ հարկային պարտավորություններից խուսափող գազալցակայաններից մեկն, օրինակ, պատկանել է Մհեր Սեդրակյանին, մեկը` Գագիկ Ծառուկյանին, մեկն էլ` ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին։ «Ընդհանուր առմամբ, 8 կազմակերպություններում են խախտումներ հայտնաբերվել՝ 946 մլն դրամ գումարով: Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանը, ի դեպ, մյուսների համեմատ, ամենաքիչ գումարն էր պարտք»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ սա օրենքի խախտում է, և քրեական գործ է հարուցվել բոլոր կազմակերպությունների նկատմամբ, սակայն եթե պետությանը պատճառված վնասը հաշվարկվում և փոխհատուցվում է, քրեական գործը կարճվում է:

Անանյանը նշեց, որ միջազգային հարթակում տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման «պահանջ» կա: «Կարծում եմ՝ պետք չէ տնտեսվարողին բանտում նստեցնել և արգելել նրան տնտեսվարությամբ զբաղվել։ Դրա արդյունքում մենք կկորցնենք պոտենցիալ հարկ վճարողի, սակայն փոխարենը հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատենք և նրան դնենք ճիշտ ուղու վրա»,- ասաց նա:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica