close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում 88 մլրդ դրամով ավելի գումար է հավաքագրել պետբյուջե

Տնտեսական

13 Հուլիսի 2018, 13:00
 ՊԵԿ-ն առաջին կիսամյակում 88 մլրդ դրամով ավելի գումար է հավաքագրել պետբյուջե

2018-ի առաջին կիսամյակում հարկային և մաքսային եկամուտներից պետբյուջե է հավաքագրվել 649 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 88 մլրդ դրամով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված է եղել հավաքագրել 619 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 648 մլրդ, այսինքն՝ ծրագրված թվից 30 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրվել:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ամենաակտիվ ամիսը, հավաքագրված եկամուտների առումով, հունիսն է:

«Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, ապա 2018-ի առաջին վեց ամիսների ընթացքում 477 տնտեսվարողների մոտ իրականացվել է համալիր հարկային ստուգում, սա պակաս է 21 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն փոխարենը թիրախային սոտւգումների թիվն է ավելացել, այսինքն՝ հարկային վարչարարությունը շատ ավելի հասցեական է դառնում և թիրախային: Բացի այդ՝ հարկային վարչարարության տեսանկյունից վարչարարությունն ուղղում ենք առավելապես խոշոր հարկ վճարողներին, իսկ փոքր և միջին հարկ վճարողների հանդեպ ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նա նշեց նաև, որ ՓՄՁ-ին պետք է զերծ պահեն ավելորդ հարկային վարչարարությունից:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica