close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղ կարգավորման. Փաշինյան

Քաղաքական

12 Հուլիսի 2018, 22:54
 Ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղ կարգավորման. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադառնում է Երևան: Օդանավակայանում նա ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքին,մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին,  Փաշինյանը նշեց, որ չի կարծում, թե ԱԳ նախարարների հանդիպումը շրջադարձային է եղել: Ըստ Փաշինյանի, կարելի է ասել, որ ԼՂ կարգավորման թեմայով դա առաջին հանդիպումն էր, ուստի պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ առաջին հանդիպումից:

«Ադրբեջանական կողմը ադեկվատ ընկալում չունի, պատրաստ չէ խաղաղ կարգավորման, և անընդհատ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, ուստի միջազգային հանրությունը պետք է արձանագրի դա: Մենք էլ պետք է արձանագրենք այս վիճակը և պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

Հարցին, թե արդյո՞ք սպասվում է հանդիպում  Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև, Փաշինյանը նշեց, որ այս պահին նման խոսակցություն չկա:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica