close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դանակահարություն՝ Կարբիի ձորում

Հասարակություն

12 Հուլիսի 2018, 17:53
 Դանակահարություն՝ Կարբիի ձորում

Հուլիսի 9-ին՝ ժամը 20.55-ին, «911» ծառայությունից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կարբիի ձոր» հանգստյան գոտում դանակահարություն է կատարվել:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20.40-ի սահմաններում, «Կարբիի ձոր» հանգստյան գոտում, անհայտ անձը վիճաբանության ժամանակ կտրող-ծակող գործիքով հարվածել է մի տղամարդու` պատճառելով վնասվածքներ կրծքավանդակի ձախ նախաբազկի ու աջ հետույքային շրջանում:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Աշտարակի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 9-ին «Կարբիի ձոր» հանգստյան գոտում տղամարդուն վնասվածքներ է հասցրել 1997 թվականին ծնված Վազգեն Ա.-ն:

Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 11-ին ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica