close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետո ի՞նչ, որ իմ որդին է, թող մասնակցի ընտրություններին. Սասուն Միքայելյան

Քաղաքական

12 Հուլիսի 2018, 15:11
 Հետո ի՞նչ, որ իմ որդին է, թող մասնակցի ընտրություններին. Սասուն Միքայելյան

Եթե իմ որդին որոշի, որ իր թեկնածությունը պետք է դնի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ես կաջակցեմ նրան. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Ես հավակնություն չունեմ՝ իմ որդին կդառնա քաղաքապետ, թե` չէ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինչպես բոլորը, հետո ի՞նչ, որ իմ որդին է: Թող մասնակցի, ի՞նչ ա, ես էս ազգի դավաճա՞ն եմ: Ամեն անգամ ասում եք՝ ձեր որդին: Բա մեր ընտանիքը տանջվել ա, տառապել ա: Եթե ինքը կորոշի, որ այսօր իր թեկնածությունը կդնի, ժողովուրդը պիտի քվեարկի, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տանի իմ երեխուն` պաշտոնի դնենք»,- հայտարարեց Միքայելյանը:

Ինչ վերաբերում է  հարցին` ՀՀԿ-ականները թեկնածու կառաջադրե՞ն, Միքայելյանն ասաց. «Մեր ժողովուրդը լավ խոսք ունի` ամոթ, աբուռ, ամոթն ու աբուռը լավ բան են, թող թողնեն ու հեռանան»:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` պատգամավորն ասաց, որ, իր կարծիքով, պետք է անցկացվեն ավագանու նոր ընտրություններ: «Պետք է մաքրվի էս ամեն ինչը: Էդ ավագանին նորմալ ընտրված չի, բերել նշանակել են էդ ավագանին: Պետք է հնարավորություն տանք, որ, վերջ ի վերջո, ժողովուրդն ընտրի»,- նշեց Միքայելյանը:

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica