close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեպտեմբերին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, ԲՀԿ-ն կմասնակցի. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

12 Հուլիսի 2018, 14:30
 Սեպտեմբերին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, ԲՀԿ-ն կմասնակցի. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հուլիսի 16-ին Երևանը քաղաքապետ չի ունենա: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Իմ փորձառությունն ինձ թույլ է տալիս  անել ենթադրություն, որ հուլիսի 16-ին չի ընտրվի քաղաքապետ, և և կգործի «Երևանի մասին» օրենքի հաջորդ դրույթը` կգնանք ավագանու արտահերթ ընտրության, որը, բոլոր հաշվարկներով, կլինի սեպտեմբեր ամսվա վերջին»,- ասաց պատգամավորը:

Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն արդեն ունի քաղաքական որոշում: «Մենք անպայման մասնակցելու ենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, իսկ մնացածն արդեն քննարկման խնդիր է»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով` այս պահին իրենք թեկնածության հարց չեն քննարկել: «Չենք քննարկել` ով կգլխավորի ավագանու մեր ցուցակը, բայց մենք կներկայացնենք մարդկանց այնպիսի համամասնական ցուցակ, ովքեր կարող են վերցնել պատասխանատաություն Երևան քաղաքի համար»,- նշեց նա` հավելելով, որ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը նկատելիորեն տարբերվելու է նախորդ ցուցակից։

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica