close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարող ա պատերազմ սկսվի, բայց Ալիևը վախենում ա մեր ժողովրդի համախմբվածությունից. Սասուն Միքայելյան

Քաղաքական

12 Հուլիսի 2018, 14:23
 Կարող ա պատերազմ սկսվի, բայց Ալիևը վախենում ա մեր ժողովրդի համախմբվածությունից. Սասուն Միքայելյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ցանկանում կարծիք հայտնել Արամ Սարգսյանի` ԵԿՄ նախագահի պաշտոնում թեկնածությանը: Ըստ նրա` ԵԿՄ համագումարը կընտրի վարչություն, իսկ վարչությունն էլ՝ նախագահ:

«500 հոգի անդամ կլինի, կմասնակցեն համագումարին ու կընտրեն»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Այսօր ամեն մեկը հելնում, ասում է՝ ես Երկրապահի նախագահ եմ»:

Սասուն Միքայելյանը բացառեց, որ իր թեկնածությունը կառաջադրվի ԵԿՄ նախագահի պաշտոնում: Նա որոշում չունի` արդյո՞ք ԵԿՄ վարչության կազմում կլինի: «Այս պահին որոշում չունեմ, բայց չեմ կարող ասել` հետագայում ինչ կլինի»,- ասաց պատգամավորը:

Միքայելյանը կոչ ուղղեց մարտական ընկերներին. «Ես կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, որոնք պաշտոնավազքի մեջ են մտել, Երկրապահը պետք է վերականգնել` մեր պատվի, անցած ճանապարհի և մեր զոհված եղբայրների համար: Մենք նրանց կենդանի հոգիներն ենք»:

Խոսելով սահմանային իրավիճակի մասին` Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, առավել ևս` այսօր: Ես համարում եմ, որ կարող ա պատերազմ սկսվի, բայց Ալիևը վախենում ա մեր ժողովրդի համախմբվածությունից: Իրենք լավ գիտակցում են, որ երբ մեր ժողովուրդը համախմբվում է, մենք միշտ հաղթանակ ենք տանում»: 

Ուշագրավ է, որ չնայած նման կանխատեսմանը, ընդամենը մեկ ու կես ամիս առաջ վարչապետի ընտրության օրերին ԱԺ ամբիոնից Սասուն Միքայելյանը բարձ ձայնով հայտարարում էր, թե սահմանին որեւէ կուտակում չկա, ամեն ինչ խաղաղ է՝ անուղակի մեղադրելով ՊՆ-ին ապատեղեկատվություն տարածելու մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica