close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջարկելու եմ` ԸՕ բարեփոխումների խորհրդարանական ձևաչափն այս պահին պաուզա վերցնի. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

12 Հուլիսի 2018, 14:21
 Առաջարկելու եմ` ԸՕ բարեփոխումների խորհրդարանական ձևաչափն այս պահին պաուզա վերցնի. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վաղը ԸՕ-ի շուրջ քննարկումների ընթացքում պատրաստվում է առաջարկել, որ խորհրդարանական ձևաչափն այս պահին դադար վերցնի: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Առաջարկելու եմ` խորհրդարանական ձևաչափն այս պահին պաուզա վերցնի, որովհետև, ըստ էության, մենք մեր հիմնական խնդիրը լուծել ենք, և խորհրդարանական բոլոր 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի բարելավման վերաբերյալ իրենց ֆունդամենտալ հիմնական առաջարկները ներկայացրել են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երկու հանձնաժողով է ստեղծվել ԸՕ բարեփոխումների քննարկումների համար` մեկը` վարչապետին առընթեր, մյուսը` խորհրդարանական ուժերից կազմված: Երեքշաբթի ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումներին առաջին անգամ ներկայացել էր կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ով ակնարկել էր, որ կառավարությունը չի ընդունի ԱԺ հանձնաժողովի առաջարկները և կներկայացնի իր առաջարկները:

«Մենք առաջարկում էինք, որ երկու ֆորմատների աշխատանքները համատեղվեն, բայց կարծես թե կառավարության համար դա ընդունելի չէ, եթե, իհարկե, իմ շատ հարգարժան Դանիել Իոաննիսյանը ներկայացնում էր կառավարության տեսակետը: Այս փուլում ես չեմ տեսնում, թե ինչ պետք է անի խորհրդարանական ֆորմատը, որովհետև մենք մեր առաջարկները ներկայացրել ենք: Երեկ ստացանք կառավարության աշխատանքային խմբի առաջարկները: Գգուցե մենք վաղը դրանք քննարկենք: Մեզ համար հիմա էականն այն է, թե կառավարությունն այս պահին մեր առաջարկներից ո՞րն է ընդունում, և ո՞րը կներառվի նոր մշակվելիք օրենսգրքում, որից հետո իմաստ կունենա շարունակել աշխատանքները»,- ասաց Զոհրաբյանը:

Նա ասաց, որ ռացիոնալ չի համարում երկու տարբեր աշխատանքներ անելը, տարբեր նախագծեր պատրաստելը: Ըստ պատգամավորի` կառավարությանն ուղարկվել են 4 խմբակցությունների առաջարկները, և օպտիմալ կլինի, որ կառավարությունն ասի` որ առաջարկներն են ընդունում, որոնք` ոչ:

Հարցին` տպավորություն ունի՞, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր, որ կոնսենսուսով պետք է աշխատանքները տարվեն, հիմա փորձում է շրջանցել դա, Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, չկա այդպիսի տպավորություն, որովհետև ես Նիկոլ Փաշինյանից կամ Արարատ Միրզոյանից չեմ լսել հայտարարություն, որ իրենք դեմ են կոնսենսուսով աշխատելուն, կամ` ԸՕ շուրջ լինի քաղաքական ուժերի և քաղհասաարկության միջև կոնսենսուս, չկա նման տպավորություն: Ի վերջո, ԸՕ-ն ընդունելու է ԱԺ-ն, և եթե չլինի կոնսենսուս, ես չեմ պատկերացնում, թե այդ ԸՕ-ն ինչպես կարող է անցնել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica