close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային ռադիոն վերագործարկում է վրացերեն լուրերը

Հասարակություն

12 Հուլիսի 2018, 14:00
 Հանրային ռադիոն վերագործարկում է վրացերեն լուրերը

Հանրային Ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունը երկու տարվա դադարից հետո կրկին վերսկսում է իր վրացական բաժնի աշխատանքները, որը միակն է Հայստանում: Լուրերն այսուհետ ամեն օր հասանելի կլինեն նաև վրացերենով՝ թե տեքստային, թե ձայնային տարբերակներով: Վրացերեն լուրերը հասանելի կլինեն Հայաստանում և Հայաստանից դուրս www.armradio.info կայքի միջոցով:

«Վրացական ծառայություն ունենալը շատ կարևոր է բոլորիս համար»,-ասում է Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը և հավելում, որ  ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում վերսկսել վրացերեն լուրերի թողարկումները: Մարկ Գրիգորյանը փաստում  է, որ արդեն այդ խնդիրների լուծման  շեմին են և փորձել են օր առաջ գործարկել վրացական ծառայությունը:

Հանրային ռադիոյի վրացական ծառայությունը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել վրացախոս հայերի շրջանում, մասնավորապես`  Վրաստանի հայերի համար: Լրահոսն ամփոփում է հայաստանյան և միջազգային կարևոր տնտեսական, քաղաքական, մշակութային, սպորտային ու սոցիալական իրադարձությունները:

Հանրային Ռադիո

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica