close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է քրեական համաներում հայտարարել. Զոհրաբյանի կոչը` կառավարությանը

Քաղաքական

12 Հուլիսի 2018, 11:50
 Պետք է քրեական համաներում հայտարարել. Զոհրաբյանի կոչը` կառավարությանը

Շարունակվում է կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց կառավարությանը` քրեական համաներում հայտարարել: Նրա խոսքով` քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, և համաներում անպայման պետք է հայտարարվի:

«Բազմաթիվ կալանավորներ կան, որոնց արարքը հանրության համար վտանգավորությունը կորցրել է: Գնացեք դատապարտյալների հիվանդանոց. կալանավորներ կան` այնպիսի հիվանդություններ ունեն, որոնք անհամատեղելի են կալանավայրում պատիժը կրելու հետ»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ տպավորություն է, թե կառավարությունը վերջին շրջանում խուսափում է համաներումից:

Պատգամավորը նաև անդրադարձավ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովից եղած դժգոհություններին: «10 անգամ հանձնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեցինք և որևէ անգամ դրա օգտակար գործողության գործակիցը չտեսանք: Ես կարծում եմ, որ ժամանակն է քննարկելու համաներում հայտարարելու հարցը: Վերջերս «Արմավիր» ՔԿՀ-ում էի, դեպքեր կան, որ մարդը կուրանում է, 8 տարի պատիժը կրել է, մի քանի ամիս է մնացել, և համաներում չկա: Դիմում եմ կառավարությանը` այս հարցը քննարկելու համար»,- նշեց նա:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica