close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2018-ին ընտանեկան բռնության 174 դեպքը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ է եղել, 9 դեպքը` կնոջ կողմից` ամուսնու

Հասարակություն

12 Հուլիսի 2018, 11:45
 2018-ին ընտանեկան բռնության 174 դեպքը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ է եղել, 9 դեպքը` կնոջ կողմից` ամուսնու

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցը:

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ընտանիքում բռնությունը լուրջ խնդիր է, և որ 2018-ի վերջին հինգ ամիսներին արձանագրվել է 289 դեպք: Նա կառավարության ուշադրությունը հրավիրեց բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների խնդրին, որոնք պետք է ստեղծվեն դեկտեմբերից: Ըստ պատգամավորի` այս փուլում պետք է ունենալ հստակ պայմանավորվածություններ:

«Խնդրահարույց է այն դրույթը, որ աջակցության կենտրոնները կարող են դիմել դատարան, իսկ դրա համար պետք է բռնություն ենթարկված անձի դիմումը: Բայց մենք շատ լավ գիտենք, որ շատ դեպքերում բռնության ենթարկված անձի վրա դատարանում կրկնակի ճնշում է կատարվում` դիմում չներկայացնելու համար»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ իսկապես, ընտանիքում բռնությունը լուրջ խնդիր է, որքան էլ ոմանք չհամաձայնեն և ասեն, թե դա ընտանքիի ավանդույթն է, մեր մենթալիտետն է:

Պատգամավորը ներկայացրեց 2018թ. վերջին հինգ ամիսների վիճակագրությունը: «289  ընտանեկան բռնության դեպք է արձանագրվել, որոնցից 35-ով հարուցվել է քրեական գործ: Բռնության 174 դեպքերը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են եղել, 9 դեպքերը` կնոջ կողմից` ամուսնու, 26 դեպքը ծնողի կողմից զավակի, զավակի կողմից ծնողի հանդեպ` 31 դեպք: Խնդրում եմ կառավարության ներկայացուցիչներին` ոչ թե օրենքն ընդունեն և առաջ անցնենք, այլ ակտիվ գործանական քայլեր անեն»,- ասաց նա:

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica