close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանի քաղաքապետի ընտրությունը՝ հուլիսի 16-ին

Քաղաքական

12 Հուլիսի 2018, 11:30
 Երեւանի քաղաքապետի ընտրությունը՝ հուլիսի 16-ին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին: Ավագանու արտահերթ նիստում այս որոշումն ընդունվեց ձայների` 34 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ  հարաբերակցությամբ:

Նշենք, որ հուլիսի 16-ին ընտրություններ անցկացնելու առաջարկը ՀՀԿ խմբակցությանն էր: «Ելք»-ը ցանկանում էր, որ ընտրությունները նշանակվեն օգոստոսի 8-ին, սակայն որոշումը չընդունվեց ձայների` 15 կողմ, 34 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ ավագանու խմբակցություններն առաջարկում են քաղաքապետի թեկնածուներ, եւ եթե ընտրությունները տապալվեն, կնշանակվեն նոր արտահերթ ընտրություններ:

«Երկիր ծիրանի» խմբակցություն անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքապետի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Ըստ նրա` Փոստանջյանը ազնիվ է, արդար, անկաշառ եւ «մինչեւ հոգու խորքը կրքոտ սիրում է մեր Երեւանը»: «Երկիր ծիրանի»-ն պահանջում է ավագանու լուծարում եւ նոր ընտրություններ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica