close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների կազմակերպմանը

Աշխարհ

12 Հուլիսի 2018, 11:11
 ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների կազմակերպմանը

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում ԵՄ դիվանագիտության ղեկավարը հաստատել է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

«Այդ համատեքստում չափազանց կարևոր է, որ կողմերը առանց նախապայմանների լիարժեք մասնակցեն բանակցություններին՝  Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին զարգացումները, ինչպես նաև ընդգծվել է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերություններում առաջընթացը:

ԵՄ-ն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հաջորդ ընտրությունների կազմակերպմանը և դրանց մոնիթորինգին:

«Կողմերը քննարկել են բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նոր կառավարության հստակ հանձնառությունը և այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված կոնկրետ գործողությունները: Մոգերինին հաստատել է, որ ԵՄ-ն պատրաստ է կոնկրետ աջակցություն տրամադրել բարեփոխումներին, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական օգնության տրամադրման միջոցով, և ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխման կարևորությունը»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica