close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ թվարկած ընկերություններից միայն մեկն է պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ին. պարզաբանում

Հասարակություն

11 Հուլիսի 2018, 22:10
 ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ թվարկած ընկերություններից միայն մեկն է պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ին. պարզաբանում

ՀՀ ՊԵԿ կողմից հուլիսի 11-ին տարածած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «Գաօմ գրուպ», «Գազ գրուպ», «Արզնի գազ», «Ֆակել գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից» վերտառությամբ մամուլի հաղորդագրությունը մի շարք լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարընթերցման տեղիք է տվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Գազպրոմ Արմենիա»-ի լրատվական ծառայությունից, այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն  «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ուր հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։

«Կրկին հարկ ենք համարում ընդգծել, որ վերը նշված հաղորդագրության մեջ թվարկված մնացած ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 
 

 

 

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica