Դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի եղբորորդուն կալանավորելու մասին որոշումը
Իրավունք

ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ դատարանը բավարարել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:
Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն երեկ էր ներկայացրել դատարան. այն քննվել է այսօր:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու կրելու մեջ: