close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը պարգեւատրեց շնորհալի երեխաներին

Հասարակություն

11 Հուլիսի 2018, 21:26
 Մարզպետ  Աշոտ Սիմոնյանը պարգեւատրեց շնորհալի երեխաներին

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունեց հանրապետական եւ միջազգային մրցույթներում լավագույնս ներկայացած եւ պատվավոր մրցանակների արժանացած մի խումբ աշակերտների: 

Հանդիպման սկզբում մարզպետը ծանոթացավ մրցանակակիր երեխաների հետ: Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մկրտչյանը ,,Ընթերցման օլիմպիադա-2018,,  հանրապետական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Սասունիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ամալյա Ղազարյանը եւ Աղձքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լենա Գրիգորյանը մասնակցել են Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված ,,Սարդարապատից Արցախ,, խորագրով նկարչական մրցույթին եւ արժանացել խրախուսական մրցանակների: Իսկ Աղձքի դպրոցի աշակերտ  Հենրիկ Գեւորգյանը Հունգարիայում կայացած պատանիների հունահռոմեական ըմբշամարտի մրցույթում  զբաղեցրել  է պատվավոր 3-րդ հորիզոնականը:

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ  ամենօրյա զբաղվածության մեջ երեխաներն իրենց ուրախություն եւ դրական լիցքեր են հաղորդում:

-Ապրեք դուք,- ասաց մարզպետը,-մենք հպարտանում ենք ձեզանով: Վստահ եմ, որ դուք բարձր եք պահելու ոչ միայն դպրոցի, այլեւ  հանրապետության պատիվը:  Լիահույս եմ, որ ձեր գործունեությամբ դուք  ավելի արժեքավոր պարգեւների եք արժանանալու եւ մեր եռագույնը բարձրացնելու առիթներ եք ստեղծելու:

Մարզպետը շնորհավորեց նաեւ աշակերտների տնօրեններին, ուսուցիչներին,  ծնողներին եւ շնորհակալություն հայտնեց նրանց:  Իսկ հաղթանակած երեխաներին նա հանձնեց պատվոգրեր եւ խորհրդանշական հուշանվերներ:

Աշակերտներն ու նրանց տնօրենները շնորհակալություն հայտնեցին  մարզպետին ուշադրության եւ գնահատանքի համար: 

 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica