close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեռ վաղ է ցուցասրահ ունենալ, պետք է իրեր հավաքել. Բաբայանը՝ հեղափոխությանը նվիրված ցուցասրահի մասին

Հասարակություն

11 Հուլիսի 2018, 13:47
 Դեռ վաղ է ցուցասրահ ունենալ, պետք է իրեր հավաքել. Բաբայանը՝ հեղափոխությանը նվիրված ցուցասրահի մասին

Երեկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Ֆեյսբուքում բուռն արձագանք է գտել գրառումը, քանի որ շատերի կարծիքով՝ վաղ է նման քայլ անելու համար:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով նույնպես` դեռ վաղ է ցուցասրահ ունենալը: Բաբայանի խոսքով՝ կարելի է իրեր հավաքագրել, արխիվ ունենալ, բայց դեռ շուտ է ցուցասրահ բացել:

«Իրեր հավաքելը ճիշտ բան է, հետո հանկարծ պարզվում է, որ դա որոշակի արժեք ունի: Սակայն, ի վերջո, ամեն ինչ իր անցնելու ճանապարհն ունի: Մինչև թանգարան դառնալ` առաջին քայլը պետք է նյութեր հավաքելը լինի, պետք է հասկանալ՝ ինչն է իսկապես բնորոշում հեղափոխությունը, որն ինչ արժեք ունի և այլն: Կարծում եմ՝ սրա կարիքը կա, և գիտեք` ինչու, քանի որ նման բան չարվեց, օրինակ, Ղարաբաղյան շարժման ժամանակ: Ղարաբաղյան շարժմանն առնչվող շատ բաներ մնացին անհատական արխիվներում, բայց այն հզոր շարժում էր»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց նաև, որ հաճախակի մարդիկ, երբ խոսում են այդ տարիների մասին, օգտագործում են իր կողմից բացարձակապես անընդունելի արտահայտություն՝ «մութ ու ցուրտ տարիներ»: Ըստ Բաբայանի՝ դրանք ոչ թե մութ ու ցուրտ, այլ պատերազմական և հերոսական տարիներ էին: «Եվ եթե լիներ ցուցահանդես, թե ինչպես ենք մենք տարել այդ տարիները, շատերը շատ բան կտեսնեին: Այդ տարիներից կա, օրինակ, միայն մեկ լուսանկար, թե ինչպես է Վիկտոր Համբարձումյանը նստել վառարանի մոտ, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր նստում վառարանի մոտ: Այդ նյութերը պետք էր հավաքել, և հիմա էլ պետք է նյութերը հավաքել՝ առանց շտապելու: Ոչ թե պետք է շարժման մեկ տարվա հոբելյանին նվիրված ցուցասրահ բացվի, այլ լուրջ աշխատանք պետք է կատարվի, քանի որ այն, ինչ կատարվեց, մեծ իրադարձություն էր: Ի դեպ, ինչքան մեծ ու բովանդակալից է իրադարձությունը, այնքան ավելի լուրջ մոտեցում է պահանջում»,- նշեց Բաբայանը:   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica