close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+27°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միտումնավոր ուզում են չեզոքացնել Մասիսի քաղաքապետին. ՀՀԿ-ական պատգամավոր

Քաղաքական

11 Հուլիսի 2018, 12:38
 Միտումնավոր ուզում են չեզոքացնել Մասիսի քաղաքապետին. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ով նախկինում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք էր կազմակերպել, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե Համբարձումյանի դեմ առաջին գործը ստացվեր, և նա մնար կալանքի տակ, երկրորդը չէր գա մեջտեղ: «Եթե հնարավոր լիներ այն առաջինը հիմնավորել, այս մեկը չէր լինի»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` միջադեպը եղել է ոստիկանության և նախկին Էջմիածնի շրջանի բնակիչների միջև: «Որ ասում են` Դավիթ Համբարձումյանի հեռախոսի զանգը համընկնում է, Համբարձումյանի հայրական տունն այդտեղ է գտնվում: Ես ձեզ հարցնում եմ` եթե նրա հայրական տունն այնտեղ է, որտե՞ղ պետք է նրա հեռախոսը լիներ: Մեծ աղմուկ, կռիվ է եղել, նա չպե՞տք է գնար: Եթե ես էլ այնտեղ լինեի, աղմուկ լսեի, կգնայի, պետք է ասեիք` ես ե՞մ արել»,- նշեց նա:

Հարցին` կարծում է, որ Դավիթ Համբարձումյանն այդ երկու գործերի հետ էլ կապ չունի՞, Մուրադյանը պատասխանեց. «Մինչև նրա գնալը` այդ կռիվը եղել է, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ տարվել են հիվանդանոց, ու հանձնարարվել է` ոչ մի բան չգրանցեն, մարդիկ սիստեմայի տակ են եղել: Գնացեք, տեսեք` որտե՞ղ է գրանցված: Ոստիկանապետին օգնություն են ցույց տվել, բոլորին ցույց են տվել, ոչ մի տեղ էլ գրանցված չի»:

Նա հայտարարեց, որ քաղաքապետը գնացել է ուշ, ընդամենը հանդարտեցրել է: «Իսկ այսօր քաղաքապետի վրա գիտե՞ք, թե ինչ են հիմնավորել. ոմն մեկն ասել է, որ նա ապտակ է տվել, նա էլ ասել է` ոմն մեկին բերեք, տեսնենք: Չեն ուզում առերեսում լինի: Ինչո՞ւ, այդպես մա՞րդ են կալանավորում»,- հարցրեց պատգամավորը:

Մուրադյանի կարծիքով` միտումնավոր են ուզում չեզոքացնել Մասիսի քաղաքապետին: «Քաղաքապետի աթոռն է պետք շատերին, շատերը հրահրում են»,- ասաց նա:

Դիտարկմանը` նրան չեզոքացնելու համար այլ եղանակներ կան, կարող էին անվստահություն հայտնել և այլն, Մուրադյանը պատասխանեց. «Եթե ձեզանից մեկը մի օր կարող է հիմնավոր Մասիսի քաղաքապետին մեղադրել կաշառք վերցնելու կամ այլ բանի մեջ, ես ներողություն կխնդրեմ ու ինչ-որ պետք է կասեմ: Բոլորդ գիտեք, որ նա այդ գործերի մեջ չկա»:

Հարցին էլ` նոր իշխանությունների՞ն է մեղադրում Մասիսի քաղաքապետի աթոռը զավթելու մեջ, նա պատասխանեց. «Այ մարդ, այնտեղ էնքան թայֆեք կան, շատ մարդիկ են ելել ոտքի մինչև նոր իշխանությունները, եղա՞վ»:

Եղանակն՝ առաջիկա օրերին
20 Հուլիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica