close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում բողոքի ցույցը ցրելու ժամանակ երկու գնդապետ է սպանվել

Տարածաշրջան

11 Հուլիսի 2018, 11:58
 Ադրբեջանում բողոքի ցույցը ցրելու ժամանակ երկու գնդապետ է սպանվել

Երեկ երեկոյան Ադրբեջանի Գյանջա քաղաքում բողոքի ցույցը ցրելու ժամանակ սպանվել է երկու ոստիկան. հայտնում է haqqin.az-ը:

Ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի` «կրոնական խմբավորումից» 150-200 մարդ, հավաքվելով քաղաքի գործադիր իշխանության վարչական շենքի առջև, փորձել են կոպտորեն խախտել հասարակական կարգը, հակաօրինական գործողություններ են իրականացրել, կիրառելով կտրող-ծակող և բութ գործիքներ` դիմադրություն են ցույց տվել օրինապահներին: Ըստ ՆԳՆ հաղորդագրության` ոստիկանության աշխատակիցները վճռական միջոցներ են ձեռնարկել և 40 ցուցարարի ձերբակալել: Մնացածին հաջողվել է փախչել: Ի դեպ, սպանված ոստիկանները սպաներ են` գնդապետներ:

Տեղեկացնենք նաև, որ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ցուցարարները բողոքել են Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ մահափորձի կասկածանքով Յունիս Սաֆարովին ձերբակալելու դեմ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica