close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես մաքուր մարդ եմ. Ալիկ Սարգսյան

Քաղաքական

11 Հուլիսի 2018, 11:50
 Ես մաքուր մարդ եմ. Ալիկ Սարգսյան

Միաբջիջ մարդ է, ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով 2008-2010 թթ.Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանի՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ուղարկած նամակին։

Ավելի վաղ Yerkir.am-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այսօր Սարգսյանը հայտարարեց, որ ինքը մաքուր մարդ է, մաքուր է ապրել ու իր խիղճը հանգիստ է: «Որևէ օրենքի առջև պատասխան տալու խնդիր ես չունեմ և չեմ ունենալու։ Իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ»,- ասաց նա։

Հարցին` ինչո՞ւ նախկինում չէր բարձրաձայնում այդ մասին,  Սարգսյանը պատասխանեց. «Ես մինչև հիմա ուղղակի լուրջ չեմ վերաբերվել, իսկ հիմա հասկացա, որ մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն, իսկ ես կորցնելու ոչինչ չունեմ»։

Սարգսյանը նշեց, որ այդ զրպարտությունը զուր փորձ է, քանի որ ինքը երբեք ոչինչ չի թաքցրել, այդ թվում` իր ունեցած սեփականությունը: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, նորից կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր և անբիծ է անցել։ Ես զբաղվել եմ իմ գործով։ Ինչ կարողություն ունեմ, դրա համար համապատասխան բացատրություն և արդարացում ունեմ»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ Վարդգես Հովակիմյանը նամակում գրել էր, որ դեռևս ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանն իր նկատմամբ շինծու մեղադրանք է ներկայացրել և քրեական գործ հարուցել բացառապես իր ունեցվածքին տիրանալու նպատակով։ Նամակից հետո Ալիկ Սարգսյանը դիմել էր ՀՔԾ՝ բողոքելով, որ Հովակիմյանը փորձում է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica