«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը
Բլոգեր

«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն»։ Այս մասին գրված է «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ նույն էջում հայտարարվել էր այն մասին, որ ցանկացողները կարող են նվիրաբերություն կատարել՝ հաջակցություն «Սասնա ծռեր»-ի, ու նշել հաշվեհամարները: