close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու է Սամվել Բաբայանը հանդիպել Բակո Սահակյանի հետ. «Ժողովուրդ»

Քաղաքական

11 Հուլիսի 2018, 10:11
 Ինչու է Սամվել Բաբայանը հանդիպել Բակո Սահակյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ կալանավորվել, այնուհետեւ դատապարտվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով եւ թավշյա հեղափոխությունից հետո միայն ազատ արձակվել, երեկ այցելել է Արցախ, հանդիպել նախագահ Բակո Սահակյանին: Սա ինքնին ուշագրավ իրադարձություն է` հաշվի առնելով Բաբայանի անձը, նաեւ հանգամանքը, որ դեռ մինչեւ վերջերս Արցախում ներքաղաքական կյանքը մի փոքր լարված էր, եւ այդ երկրի նախագահ Բակո Սահակյանը հավաստիացրել էր, որ ինքը 2020 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրի թեկնածությունը:

Կարելի է ենթադրել՝ պարոն Բաբայանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի, մանավանդ, երբ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նաեւ ներքաղաքական խնդիրներին է անդրադարձ եղել: Երեկ ոմանք հեռուն գնացող հետեւություններ էին անում` տեսակետ հնչեցնելով, թե Սամվել Բաբայանը միգուցե առաջադրվի ԼՂՀ նախագահի թեկնածու: Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ մինչեւ 2020 թվականը շատ ջրեր կարող են հոսել, հետեւաբար նման հեռահար պլաններ գծելը տեղին չէ: Ինչեւէ, Սամվել Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ նշել է, թե իր այցը քաղաքական նպատակ չի հետապնդում, եւ եկել է Արցախ, քանի որ վաղուց չէր եղել այնտեղ: Ամեն դեպքում Բաբայանը չի թաքցրել, որ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նաեւ քաղաքական հարցեր են քննարկել, սակայն դա այցի հետ կապ չունի»:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica