close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

Հասարակություն

10 Հուլիսի 2018, 20:17
 «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

Ինչպես գրում է 168.am-ը, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Կիրակնօրյա Междусобойчик Կոստյայի հետ #08» յութուբյան թողարկման ընթացքում հայտարարել էր, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել «թավշյա հեղափոխությանը»։

«Ի դեպ, այդպիսի կարծիք ունենալու բավարար հիմք է հանդիսանում նաև իշխանությունների կարդային նշանակումը, օրինակ՝ «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչներից։ Երևի ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ  սկսած ակտիվի տրամադրմամբ, վերջացրած… չասեմ, որովհետև ֆինանսական փաստեր չունեմ ձեռքիս տակ, որպեսզի հստակ մեղադրանք ներկայացնեմ։ Բայց ամեն դեպքում, եկեք արձանագրենք մի պարզ իրողություն, որ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի, այսինքն՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը «Կյանքի խոսք» աղանդից է՝ երիտթևից։ Կարող է՝ արդեն հասցրել է Ֆեյսբուքի էջը մաքրել, բայց ամիսներ առաջ, երբ մտնում էիր նրա էջը, ոտքից գլուխ Արթուր Սիմոնյանի մոնոլոգներն էին»,- նշել է նա։

168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատեց, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։

 Նակալյանը ֆիքսվում է «Կյանքի խոսքի» վրա, որովհետև, ըստ նրա՝ դա ամենավտանգավոր ներքին ուժերից մեկն է՝ «ամենաբազմամարդ՝ 100-150 հազար հետևորդ ունեցող, ամենաազդեցիկ ու ամենահարուստ»։
«Արարատ»-ը՝ չեմպիոն
16 Փետրվարի 2019, 15:26 «Արարատ»-ը՝ չեմպիոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica