close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրկնաքվեարկությունը բացառելու համար մատնահետքերի միասնական տվյալների բազա հավաքելն անիրագործելի է. Դանիել Իոաննիսյան

Քաղաքական

10 Հուլիսի 2018, 15:36
 Կրկնաքվեարկությունը բացառելու համար մատնահետքերի միասնական տվյալների բազա հավաքելն անիրագործելի է. Դանիել Իոաննիսյան

Կրկնաքվեարկությունը բացառելու համար մատնահետքերի միասնական տվյալների բազա հավաքելն անիրագործելի է՝ հաշվի առնելով, որ մեկ տարում է նախատեսվում ընտրությունը. ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Նրա կարծիքով` լավագույն տարբերակը կլիներ այն, որ նախապես համակարգում հավաքագրվեին քաղաքացու մատնահետքերը, և երբ քաղաքացին գրանցվում է ընտրական տեղամասում, և հաստատվում է, որ այդ մարդու մատնահետքն է, այլ մարդ չի փորձում այդ ընտրողի փոխարեն ընտրել:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ողջամիտ սցենարը ընտրողների մատնահետքով ID քարտեր բաժանելն էր. այս պահին ունեն 970 000 մարդ, որոնցից միայն 200 000-ի բոլոր տասը մատներն են հավաքագրվել, մնացածը ID քարտերում երկու մատնահետքն է : Իոաննիսյանի խոսքով՝  այս պահին ID քարտերի տրամադրման գործընթացը կանգնած է, քանի որ այդ կազմակերպության հետ պայմանագիրը վերջացել է, և պատվեր տալը երկար ժամանակ է պահանջում: Նա հավելեց նաև, որ պրոցեսը որակյալ իրականացնելու համար մեկ տարին բավարար չէ:

Աժ հանձնաժողովի ՀՀԿ-ական ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն արձագանքեց` փաստորեն, տրամաբանորեն հանգել են նրան, ինչ իրենք մեկուկես տարի առաջ քննարկում էինք ԸՕ-ի մշակման ժամանակ` որ մատների թանաքոտման համակարգի դժվարություններ կան, որպեսզի ստեղծվի միասնական համակարգ:

Իոաննիսյանն էլ նշեց, որ, դրանով հանդերձ, կրկնաքվեարկությունը կանխարգելող այլ մեխանիզմներ լինելու են, և այս պահին որոշները հնաձնաժողովում քննարկվում են:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica