close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի. բնապահպանության նախարար

Քաղաքական

10 Հուլիսի 2018, 14:08
 Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի. բնապահպանության նախարար

Նախաձեռնում ենք Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց.  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, հետո կտարածվի մեկ մարզում, իսկ որոշակի ժամանակահատվածում ՀՀ-ն կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկը արգելվում է։

«Աշխարհի շատ երկրներում վաղուց է սկսվել գործընթացը: Կարծում եմ՝ առաջիկա 5-10 տարվա մեջ ամբողջ աշխարհում դրա կիրառումը կարգելվի: Մենք չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթացը կամաց-կամաց կիրականացվի: Մենք այլընտրանք կառաջարկենք` համայնքում, որտեղ միջոցառումներ կանենք, կտորե տոպրակներ կբաժանենք: Իսկ պլաստիկ շշերը կվերամշակվեն»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա ծրագրի իրականացման հետ կապված արդեն իսկ կա ֆինանսավորման աղբյուր, և պետբյուջեից որևէ գումար չեն վերցնելու:

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica