close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղական արտադրողներին խրախուսելու մեխանիզմներ պետք է գտնենք. Փաշինյան

Քաղաքական

10 Հուլիսի 2018, 12:17
 Տեղական արտադրողներին խրախուսելու մեխանիզմներ պետք է գտնենք. Փաշինյան

Ե'վ գնումներին, և' տեղական արտադրողին աջակցելու ոլորտում մենք անելիքներ ունենք. կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  խոսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:

Նախագծի համաձայն՝ պետական գնումներ իրականացնելիս նախապատվությունը կտրվի տեղական արտադրողին:

Վարչապետի խոսքով՝ այստեղ տեղային լուծումների չպիտի գնան, այլ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք: «Գնումների գործընթացի հետ կապված բազմաթիվ բողոքներ եմ  ստանում թե' նախարարներից, թե' գերատեսչությունների ղեկավարներից: Արդեն պայմանավորվել ենք, որ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է մեխանիզմը վատ աշխատում, մասնավորապես՝ ցածր գնով առաջարկների հետ կապված ենք խնդիրներ ունենում, երբ պարզվում է՝ գինը ցածր է, բայց այդ գնով հնարավոր չէ այդ ծառայությունը մատուցել:  Տեղական արտադրողներին խրախուսելու մեխանիզմներ պետք է գտնենք»,- ասաց Փաշինյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ փոքր և միջին բիզնեսի հարցում վարչապետի բարձրացրած հարցը քննարկման առարկա է դարձել: «Մենք ապահովում ենք ներառականությունը, ինչպես նշեցիք, որպեսզի կարողանանք այնպիսի լուծում առաջարկել, որը համապատասխանում է միջազգային փորձին, մեր առանձնահատկություններն են հաշվի առնվում, և օգուտ է լինելու փոքր սուբյեկտներին ակտիվ ներգրավել տնտեսական գործունեության մեջ: Առաջիկայում լուծման տարբերակները կներկայացնենք ավելի մանրամասն»,- ասաց նախարարը:

Որոշումն ընդունվեց միաձայն:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica