close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատրաստ եմ քննարկել ֆինանսավորման այլ հայտ. մշակույթի փոխնախարարը՝ մնջախաղի փառատոնի մասին

Մշակույթ

9 Հուլիսի 2018, 16:36
 Պատրաստ եմ քննարկել ֆինանսավորման այլ հայտ. մշակույթի փոխնախարարը՝ մնջախաղի փառատոնի մասին

Դեռ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնն այս տարի տեղի չի ունենա:

Փառատոնի չեղարկման պատճառը ֆինանսական խնդիրներն են: Yerkir.am-ի հետ զրույցում Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր ԺիրայրԴադասյանը  նշել էր, որ հանդիպել է մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, որպեսզի փառատոնի բյուջեն ներկայացնի ու ստանա, սակայն փոխնախարարն ասել է, որ չի կարող գումար տրամադրել: Դադասյանը նշել էր նաև, որ մտավախություն կա, որ հաջորդ տարի նույնպես փառատոնը տեղի չի ունենա, իսկ Մնջախաղի թատրոնի շենքն այդպես էլ չի կառուցվի:

Նազենի Ղարիբյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում նշել էր, որ բյուջեն սուղ է, իսկ Դադասյանի պահանջած 16 մլն դրամն իրենք տրամադրել չեն կարող: Փոխնախարարն առաջարկել էր, որ փառատոնը շարունակի իր ընթացքը նախկին ժամանակացույցով՝ երկու տարին մեկ անցկացվի: Իսկ ինչ վերաբերում է թատրոնի շենքի կառուցմանը, ապա, Ղարիբյանի խոսքով, իրենք ամեն կերպ կաջակցեն շենքի կառուցման հարցում:

Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նոր հանդիպում տեղի չի ունեցել, և ընդհանուր հայտարարի չե՞ն եկել թե' փառատոնի, թե' թատրոնի շենքի կառուցման հարցում: Նա պատասխանեց, որ Դադասյանն իրեն առաջիկա ներկայացման հրավիրատոմս է տվել, և ինքն էլ պատրաստվում է գնալ այդ ներկայացմանը: «Դադասյանը փառատոնի ֆինանսավորման՝ 16 մլն դրամի հայտով էր եկել նախարարություն, սակայն մենք այդքան գումար չենք կարող տրամադրել: Եթե պարոն Դադասյանն այլ գումարային առաջարկ ունի և այլ գումարի շրջանակներում կարող է փառատոնն անցկացնել, կարող է գալ, ես պատրաստ եմ քննարկել դա»,- ասաց Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պարզվել է՝ նախարարության եռամսյակի բյուջեն արդեն սպառված է, ընդ որում՝ սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլև հուլիսի վերջի բյուջեն: 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica