close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմակավորված անձինք վրաերթի են ենթարկել ու գողացել Մանվել Գրիգորյանի գառները

Իրավունք

7 Հուլիսի 2018, 20:55
 Դիմակավորված անձինք վրաերթի են ենթարկել ու գողացել Մանվել Գրիգորյանի գառները

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Կոտայքի մարզում, հուլիսի 7-ին հարձակման դեպք է գրանցվել:

Ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Նազիկ Ամիրյանի կողմից, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Խազալ Հասանյանը եւ հայտնել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում իր տնակի մոտ են եկել «Նիվա» եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին էլ եղել է կացին:

Հասանյանը հայտնել է, որ կացինով զինված անձը սպառնացել է, որ աղմուկ չհանի, հակառակ դեպքում՝ առանց աչք թարթելու, իրեն կկացնահարի, որից հետո սկսել են հափշտակել գառները:

Այդ ամենից հետո նրանք փորձել են դիմել փախուստի եւ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել մի քանի գառների եւ ոչխարների:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 52-ամյա Անդրանիկ Դ.-ին: Պարզվել է, որ նա ավազակային հարձակումը կատարել է 48-մյա Արտավազդ Ղ.-ի, 49-ամյա Ներսես Խ.-ի, 39-ամյա Գարի Ա.-ի եւ 44-ամյա Արթուր Մ.-ի հետ:

Արտավազդ Ղ.-ն եւ Ներսես Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել քննչական բաժին: Գարի Ա.-ին եւ Արթուր Մ-ին որոնում են:

Աղբյուրի տեղեկություններով, քննիչը որոշում է կայացրել որպես տուժող ճանաչել Էջմիածին քաղաքի բնակիչ Նազիկ Ամիրյանին, ով վերջերս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի կինն է: Նա քննիչին հայտնել է, որ այս պահին չի կարող հայտնել, թե քանի գլուխ անասուն է հափշտակվել եւ քանի գլուխ սատկել՝ վրաերթի հետեւանքով:

Աղբյուրի տեղեկություններով, Անդրանիկ Դ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է. նա նախկինում մի քանի անգամ դատված է եղել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica