close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գորիսն` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք. ՀՀ են ժամանել 150-ից ավելի հյուրեր

Մշակույթ

7 Հուլիսի 2018, 15:05
 Գորիսն` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք. ՀՀ են ժամանել 150-ից ավելի հյուրեր

Գորիսն` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք. ՀՀ են ժամանել 150-ից ավելի հյուրեր Գորիսը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. այսօր տրվեց միջոցառումների մեկնարկը: Այսօր Գորիսում` Բակունցի տուն - թանգարանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ շատ ուրախ է, որ հենց Գորիսն է հռչակվել մշակութային մայրաքաղաք, քանի որ սա հնարավորություն է ներկայացնելու Գորիսի հիանալի ճարտարապետությունը: Նախարարը նշեց, որ այս կամ այն քաղաքն ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառման մտահաղացման հեղինակը հենց Հայաստանն է եղել:

«Շատ լավ է, որ նման միջոցառումները տեղի են ունենում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, քանի որ դրանք նպաստում են համայնքների և տեղում մշակութային կյանքի զարգացմանը: Առհասարակ, միջոցառման նպատակը մշակութային կապերի ամրապնդումն է, նոր կապեր ստեղծելն ու յուրաքանչյուր քաղաքի մշակույթը ներկայացնելն »,-ասաց նախարարը: Նա նշեց նաև, որ Հայաստան են ժամանել 150-ից ավելի հյուրեր, և առաջիկա երկու օրերի ընթացքում կլինեն տարաբնույթ միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, թթի ու ձեռագործության փառատոն... Գորիսում միջոցառումներ տեղի կունենան մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը:

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ Միխայիլ Շվիդկոյն էլ իր հերթին շեշտեց կարևորությունը, որ հենց Գորիսն է դարձել ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք` ասելով, որ Գորիսը ՀՀ խորհրդանիշն է.«Մենք այս կամ այն քաղաքը հռչակում ենք մշակութային մայրաքաղաք որ թե միայն այն բանի համար, որ դրանք ավելի շատ ուշադրություն են պահանջում, այլ այդ քաղաքներն իրոք սիմվոլներ են, մշակութային սիմվոլներ: Կարևոր է, որ այս տարին լավ անցնի Գորիսի համար»: Շվիդկոյը նշեց, որ խորհրդանշական է նաև լրագրողների հետ հանդիպումը հենց Բակունցի թանգարանում, քանի որ Գորիսը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործությունների վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica