close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ում շարունակվում է ԸՕ բարեփոխումների քննարկումը, կառավարությունից դարձյալ ոչ ոք չի ներկայացել

Քաղաքական

6 Հուլիսի 2018, 12:11
 ԱԺ-ում շարունակվում է ԸՕ բարեփոխումների քննարկումը, կառավարությունից դարձյալ ոչ ոք չի ներկայացել

Մեկնարկել է Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի երրորդ նիստը: Այսօր առաջարկներ ներկայացնելու հերթը ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանն է:

Երեկ` երկրորդ նիստում, բուռն քննարկում եղավ կառավարության ներկայացուցչի բացակայության վերաբերյալ: Նշենք, որ ի սկզբանե որոշվել էր, որ խորհրդարանական հանձնաժողովի հետ քննարկմանը պետք է մասնակցեն նաև կառավարության ներկայացուցիչները: Որոշվել էր, որ թե' խորհրդարանական ուժերը, թե' կառավարությունը պետք է ներկայացնեն երեքական մասնակից: Այսօր կառավարության ներկայացուցիչը կրկին բացակայում է:

Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իրեն ասել է, որ այսօր կառավարության ներկայացուցիչն  անպայման ներկա կլինի նիստին: ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը, նախքան նիստը սկսելը, հայտարարեց, որ պետք է ճշտել` ինչո՞ւ չկա կառավարության ներկայացուցիչը:

Այսօր նիստը վարելու հերթը «Ելք» դաշինքինն է. նիստը վարում է դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկեց զանգել և ճշտել` կառավարության հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյա՞նը պետք է ներկա լինի, թե՞ հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սակայն Մարուքյանի զանգերը անպատասխան մնացին:

Նիստը շարունակվում է առանց կառավարության ներկայացուցիչների:

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica