close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չէի ցանկանա, որ հանք լիներ Ջերմուկում, բայց գործի 80 տոկոսն արված է. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

Քաղաքական

6 Հուլիսի 2018, 11:36
 Չէի ցանկանա, որ հանք լիներ Ջերմուկում, բայց գործի 80 տոկոսն արված է. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

12 տարի է՝ ինչ այս գործընթացը սկսվել է արդեն, և եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ այսպիսի  հանք գոյություն ունենար Ջերմուկ քաղաքի մոտակայքում. Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հանքի հետ կապված ինչ պետք էր տեսներ, տեսել է, քանի որ ուղղաթիռով մի քանի պտույտ են կատարել հանքի վրայով:

«Այսօր մենք ունենք իրավիճակ, որն այսպիսի տեսք ունի՝ իսկապես ահռելի ծախս է կատարվել ու կատարվել է ՀՀ կառավարության դե յուրե թույլտվությամբ ու համաձայնությամբ: Գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել: Դուք գիտեք, որ ստուգումներ են սկսվել, և դրանք պետք է շարունակվեն: Սակայն, անկախ ստուգումներից, այցն արդյունավետ եմ համարում, քանզի հասանք հարցի էությանը: Երկու հարց ունենք՝ հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա և հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի վրա, ոչ թե` էմոցիաների: Փաշինյանի խոսքով՝ առկա է դե յուրե իրավիճակ, և եթե այս կոնտեքստում որևէ ապօրինություն անեն, եթե ոչ «մեր տեսակետից», ապա գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, կարող են շատ բարդ խնդիրների առջև կանգնել:

«Եթե լինեինք նախնական փուլում, ինձ համար երկրորդ տարբերակ չէր էլ լինի. Ջերմուկի մոտ պետք չէ որևէ հանք ունենալ, սակայն հիմա գործի 80 տոկոսն արդեն իսկ արված է: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք, և ցանկացած որոշում պետք է կայացնենք՝ հենվելով փաստերի վրա»,- ասաց վարչապետը:

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica