close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը ժամանակավորապես դադարեցրեց պաշտոնավարումը

Սպորտ

5 Հուլիսի 2018, 13:48
 ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը ժամանակավորապես դադարեցրեց պաշտոնավարումը

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովը: Օրակարգային մի շարք հարցերի թվում էր նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:

Քանի որ այս ընթացքում ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չառաջադրվեց, ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի առաջարկությամբ` որոշվեց նախագահի ընտրությունը հետաձգել մեկ ամսով, որպեսզի չկարծեն, թե ֆեդերացիան փորձում է հապճեպ ընտրություն անել և հնարավորություն չտալ մեկ այլ թեկնածուի առաջադրվելու։

«Մենք չենք շտապում, և այս մեկ ամիսը ոչ մի բան չի փոխի։ Եվ ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները` որպես ֆեդերացիայի նախագահ, մինչև հաջորդ ընտրությունները` դրանով իսկ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար։ Այս ընթացքում լրատվամիջոցներով արվեցին մի շարք հայտարարություններ` մասնավորապես նշելով, որ պետք է ներդնել մինիմում 300000 դոլար, որը հատուկ մի գումար էլ չէ։ Առաջարկում եմ այդ մարդկանց` իսկապես ներդնել բռնցքամարտի ֆեդերացիայում այդ գումարը, ինչով էլ ավելի լայն հնարավորություններ կստեղծվի պատշաճ աշխատանքի համար»,- ասաց Գևորգյանը։ 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica