close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ

Քաղաքական

4 Հուլիսի 2018, 11:29
 Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ

Այսօր` կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույց  ունեցավ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա անդրադարձավ վերջին աղմկահարույց գործերի վերաբերյալ հարցերին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության են կանչվել  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հետախուզման մեջ է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նա բացակայում է երկրից և մեղադրվում է սահմանադրական կարգի խախտման մեջ:

Այլ հարցերի վերաբերյալ ՀՔԾ պետը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել` ասելով. «Այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել ու մեր հետագա քայլերի մասին խոսել: Բոլոր քրեական գործերը, որոնք գտնվում են ՀՔԾ վարույթում, կհրապարակվեն տվյալների այն ծավալով, որոնք չեն վնասի նախաքննությանը»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը, լրագրողները հարցրեցին` արդյո՞ք հարցաքննվելու մասին ծանուցագիրը հասել է նրան: Նշենք, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասել էր, որ ծանուցագիր չեն ստացել: «Ծանուցագրի վերաբերյալ ինձ չպետք է հարցնեք, մենք այդ ծանուցագիրն ուղարկել ենք»,- պատասխանեց Խաչատրյանը:

Հարցին` արդյո՞ք հետախուզում կհայտարարվի Քոչարյանի նկատմամբ, քանի որ նա կանչվել է հարցաքննության, սակայն բացակայում է երկրից, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է, որի մասին այս պահին չեմ ցանկանում բարձրաձայնել: Այս պահին Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա»:

Հարցին, թե մտավախություն չունի՞ իր և իր ընտանիքի անվտանգության համար, քանի որ Մարտի 1-ի գործն է ցանկանում բացահայտել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ չունի մտավախություն: «Եթե ամբողջ թիմն ազնիվ է, աշխատում է կոռուպցիան ու հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի մեկ անդամին վերացնելը չի կարող արդյունքի հանգեցնել: Դա իմ համոզմունքն է»,- ասաց Խաչատրյանը:

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica