close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական պատվիրակության այցն Ադրբեջան չի արտահայտում Ռուսաստանի դիրքորոշումը. ռուս փորձագետ

Արցախ

3 Հուլիսի 2018, 10:30
 Ռուսական պատվիրակության այցն Ադրբեջան չի արտահայտում  Ռուսաստանի դիրքորոշումը. ռուս փորձագետ

Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են եղել քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, օրերս այցելել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին տեղակայված զորամասերից մեկը: Նրանք բարձրացել են Լելե Թեփե բարձունքը, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի պատերազմի ժամանակ:

Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը Русарминфо-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ռուսական պատվիրակության այցն Ադրբեջան մասնավոր բնույթ էր կրում և չի արտահայտում ռուսական ղեկավարության դիրքորոշումը:

«Այցը պաշտոնական բնույթ չէր կրում: Եթե առանձին ռուս փորձագետներ դրան մասնակցել են, դա դեռ չի նշանակում, որ նրանք արտահայտում էին ռուսական ղեկավարության տեսակետը, հատկապես` այն հարցի վերաբերյալ, թե Հարավային Կովկասում որ պետությունն է ՌԴ-ի դաշնակիցը: Գործող միջազգային փաստաթղթերի համաձայն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է նա:

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica