close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվեց Արցախի երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար

Արցախ

2 Հուլիսի 2018, 19:11
 Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվեց Արցախի երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Շահվերդյանին նրա գործունեության համար:

Նշենք, որ Լեռնիկ Հովհաննիսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica