close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը հասկացավ, որ այս անգամ ընդվզելու տեղ չունի. Արմենուհի Կյուրեղյան

Քաղաքական

2 Հուլիսի 2018, 13:37
 Ադրբեջանը հասկացավ, որ այս անգամ ընդվզելու տեղ չունի. Արմենուհի Կյուրեղյան

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այսօր ասուլիսումկ ամփոփեց ԽՎ 7-րդ նստաշրջանի աշխատանքները: Պատվիրակության աշխատանքները ներկայացրեց պատվիրակության ղեկավար` ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ելք» խմբակցությունից Հայկ Կոնջորյանը:

Աշոտյանի` պատվիրակության աշխատանքները ներկայացնելուց հետո ՀՅԴ-ական պատգամավոր Կյուրեղյանը նշեց, որ Աշոտյանը համեստություն է անում: «Հունիսի 25-ին նրա ելույթն այնքան զորեղ էր, որ փակեց ադրբեջանական պատվիրակության ընդվզումների ճանապարհը»,- հայտնեց նա:

Բոստանջյանն էլ հավելեց` Ադրբեջանի հետ չեղավ լարվածություն, և դա մեր պատվիրակության ղեկավարի ելույթի շնորհիվ էր: «Մեր պատվիրակությունը ունեցավ հաջողություն այս նիստի ընթացքում»,- նշեց նա:

«Ելք»-ից Կոնջորյանն էլ նշեց, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը եվրոպական գործընկերների մոտ էական բարելավվել ու փոխվել է: «Տարբեր հանդիպումների ժամանակ պաշտոնյաները հույս էին հայտնում, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա իշխանափոխությունը բացառիկ շանս է, որ Հայաստանի զարգացման ընթացքում գրանցենք նոր հաջողություններ»,- ասաց նա:

Աշոտյանն էլ հավելեց, որ պատվիրակության կազմում են եղել նաև «Ծառուկյան» խմբակցությունից Իվետա Տոնոյանը և ՀՀԿ-ից Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով` Հայաստանից դուրս պատվիրակությունն ի ցույց չի դրել իրենց գաղափարական տարբերությունները: «Անգամ այն քաղաքական բազմազանությունը, որ գոյություն ունի պատվիրակության ներսում ընդգծել է մեր միասնականությունը, մենք միասնական ենք հանդես եկել: Որևէ անգամ չենք զգացել, որ տարբեր քաղաքական ուժեր ենք ներկայացնում»,- ասաց Աշոտյանը:

Լրագրողի հարցին, ուղղված Արմեն Աշոտյանին,, թե ինչո՞ւ նախկինում նման հզոր ելույթներ չեն ունեցել, նախ արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը. «Իսկ ո՞վ ասաց»:

Աշոտյանն էլ նշեց, որ Բոստանջյանի խոսքն էր ուզում ասել, բայց չգիտեր` ինչպես: «Նման տեսակի աշխատանքները տարվել են միշտ, ուղղակի նախորդ դեպքերում ավելի համեստ էինք և չէինք բարձրաձայնում դրա մասին: Իզուր ասաց դրա մասին տիկին Կյուրեղյանը, դա մեր աշխատանքն է: Նման դեպքերում մենք պատրաստ ենք լինում և' դիվանագիտական պատերազմի, և' դիվանագիտական հաղթանակի»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով` ադրբեջանական այդպիսի դիվանագիտական զինանոցով անիմաստ էր որևէ հարձակում. եթե նպատակը ներքին լսարանը չէր, ապա որևէ հարց լուծելը հուսալի չէր: Նա ընդգծեց, որ մեր դիրքերը միշտ եղել են շահավետ:

ՀՅԴ-ական պատգամավոր Կյուրեղյանն էլ արձագանքեց, որ նախկինում տարված աշխատանքի արդյունքն էր, որ ամրագրեց այդ ձեռքբերումը: «Եվ Ադրբեջանը հասկացավ, որ այս անգամ ընդվզելու տեղ չունի»,- նշեց նա:

Բոստանջյանն էլ գովեց Աշոտյանին`  նրա կատարած աշխատանքը համարելով արտաքին քաղաքականության մեջ շատ արդյունավետ:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica