close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության ու ռազմավարական գործընկերության ամուր կապերը. Պուտին

Քաղաքական

29 Հունիսի 2018, 13:44
 Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության ու ռազմավարական գործընկերության ամուր կապերը. Պուտին

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումի  հյուրերին և անդամներին: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության ու ռազմավարական գործընկերության ամուր կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական փոխգործակցությունը:  Ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում»,- նշել է նա իր ուղերձում:

Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ ֆորումի մասնակիցները կկարողանան նոր հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը:

 Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումը ընթանում է հունիսի 29-ից Երևանում:

 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica