close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զախարովան անդրադարձել է Վոլոդինի հայտարարությանը

Արցախ

28 Հունիսի 2018, 19:00
 Զախարովան անդրադարձել է Վոլոդինի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ  Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ վերջերս ԼՂ հակամարտության վերաբերյալ արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը չեն կարող մեզ չմտահոգել: Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի`խաղաղ  ապրելու ցանկությունը և խոսքերը, իհարկե, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կանխենք այդ ուղին: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել (Լեռնային Ղարաբաղի հարցով)»:

Լրագրողին մասնավորապես հետաքրքրել է վերջին նախադասությունը:

Զախարովան ի պատասխան կոչ է արել լրագրողին կառուցողական լինել հարցերում, այնուհետև նշել, որ ՌԴ-ի ավանդական դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցով որևէ փոփոխության չի ենթարկվել և այն հայտնի է:

«Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ արդյունքի հասնելու համար: Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգում ակտուալնեից մեկն է:Խնդրի հարցում Ռուսաստանի բազային մոտեցումները չեն փոխվել»,-նշել է նա:

Զախարովան նաև նշել է, որ տարաբնույթ հայտարարություններ կարող են հնչել՝քաղաքական գործիչների, պատգամավորների, պատմաբանների, հրապարակախոսների, շատ դեպքերում դրանք աղավաղվում են, և խորհուրդ տվել միշտ նման հարցերը պարզաբանել հայտարարությունների հեղինակների հետ:

 «Եկեք դիմենք պաշտոնական տեսակետներին, որոնց մասին դուք բոլորդ լավ գիտեք»,-հավելել է Զախարովան:

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպմանը, նա ասաց, որ եթե նման հանդիպում համաձայնեցվի և տեղի ունենա, ՌԴ-ն մաղթում է էֆեկտիվ արդյունք և լավ մթնոլորտ:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica