close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ռազմական օդաչուն». Էքզյուպերիի ևս մեկ գործ է հայերեն թարգմանվել

Մշակույթ

28 Հունիսի 2018, 13:44
 «Ռազմական օդաչուն». Էքզյուպերիի ևս մեկ գործ է հայերեն թարգմանվել

Մահապարտ մի առաքելության պատմություն, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի հայացքով: Ընթերցողի սեղանին կդրվի սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» վիպակի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 29-ին` ժամը 15:00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Նշենք, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. հունիսի 29-ը մեծանուն գրողի ծննդյան օրն է:

Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, բնագրային թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը:

«Մեր հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիր», «Գիշերային թռիչք», «Փոքրիկ Իշխանը», «Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Այժմ հերթը «Ռազմական օդաչուն» վիպակինն է, որն ինքնակենսագրական է. գլխավոր հերոսը հենց Անտուան դը Սենտ-Էքզյուպերին է»,- նշում է «Էդիթ Պրինտ»-ի մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Նշենք, որ «Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին Միացյալ Նահանգներում՝ «Flight to Arras» («Թռիչք դեպի Առաս») վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին: Պատմությունը ներկայացվում է անձնակազմի օդաչուի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայացքով, դառնալով ֆրանսիացի մտավորականի, արվեստագետի, շարքային քաղաքացու ապրումների, խորհրդածությունների խտացումը Երկրորդ աշխարհամարտի համատեքստում: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica