close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեխական ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան կառուցել

Տնտեսական

27 Հունիսի 2018, 20:17
 Չեխական ընկերությունը մտադրություն  ունի Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան կառուցել

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Հանդիպմանը  ներկա է եղել  նաև «SUMEC GEOPOWER AG»  ընկերության գլխավոր գործադիր տնօրեն  Միխալ Հորաչեկին:

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-չեխական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի  ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նշվել է, որ  «SUMEC GEOPOWER AG»  ընկերությունը մտադրություն  ունի Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու:

Դեսպանը հավելել է, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և ընդգծել, որ կան լայն հնարավորություններ  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր  իրականացնել ու համար:

Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր   առավելագույն ջանքերը գործադրել երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica