close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախիջևանում ադրբեջանական նոր դիրքերը՝ հայկական կողմի թիրախում. լուսանկարներ

Հասարակություն

27 Հունիսի 2018, 13:23
 Նախիջևանում ադրբեջանական նոր դիրքերը՝ հայկական կողմի թիրախում. լուսանկարներ

Հայ-ադրբեջանական սահմանին` Արենի գյուղի հատվածում, ադրբեջանական կողմն ամրացել է բլրի վրա, որը երեք կողմից հայկական դիրքերի նշանառության տակ է: Այս մասին երեկ Նախիջևանի հատվածում տեղակայված հայկական բարձրադիր դիրքերից մեկում լրագրողներին ասաց մայոր Անդրանիկ Ծատուրյանը:

Նա վստահեցրեց, որ այս ուղղությամբ հայկական կողմը որևէ դիրք չի կորցրել: «Այստեղ խոսք չի կարող լինել տարածք գրավելու մասին, պարզապես երկու կողմում էլ դիրքեր են ավելացվել, միջդիրքային տարածություններն են փոքրացել»,- ասաց մայորը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 20-ին տեսանյութ էր հրապարակել Նախիջեւանում իրենց կատարած գործողությունների մասին։ Դրվագներից մեկում հայտարարվում է, որ Արենի գյուղը եւ Երեւան-Եղեգնաձոր հատվածը փաստացի գտնվում են ադրբեջանական բանակի նշանակետի տակ:

Մայոր Ծատուրյանի խոսքով` հակառակորդը հրաձգային զինատեսակներից չի կարող մեր գյուղերը, առավել ևս` ճանապարհը թիրախավորել: «Նման իրավիճակում նրանք ստիպված են լինելու գործի դնել խոշոր տրամաչափի զինատեսակներ, ինչի պարագայում պատասխան հակահարված կստանան»,- նշեց նա:

Հայ-ադրբեջանական սահմանից մինչև Երևան-Եղեգնաձոր ճանապարհը 5200 մետր է, ինչը նշանակում է, որ հրաձգային զինատեսակներից հնարավոր չէ ճանապարհը վերահսկողության տակ պահել:

1450 մ բարձրության վրա գտնվող մարտական դիրքից զինվորականը լրագրողներին ցույց տվեց հայկական կողմի նշանառության տակ գտնվող ադրբեջանական կրակակետերը: Նշենք, որ այս հատվածում հայկական դիրքերն ամրացած են երեք կողմում գտնվող կարևոր բարձունքներում, և հակառակորդի ցանկացած շարժ տեսանելի է մեր դիրքերից: «Ցանկացած խախտման դեպքում հայկական կողմը երեք ուղղությունից կարող է կրակ վարել և ճնշել հակառակորդին»,- ասաց մայոր Ծատուրյանը:

Նրա խոսքով` վերջին շրջանում հակառակորդն այս հատվածում ակտիվացել էր, սակայն, հավանաբար, չէին հաշվարկել, որ հայկական կողմն էլ ավելի բարենպաստ դիրքերից կլռեցնի նրանց:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ այս պահին տվյալ հատվածում իրավիճակը հանգիստ է: «Հակառակորդը սեփական տարածքում իր բոլոր առաջխաղացումներով որևէ առարկայական առավելություն չի ստացել հայկական դիրքերի նկատմամբ»,- հայտարարեց նա:

Հայկական կողմի նշանառության տակ գտնվող ադրբեջանական նոր դիրքը` Yerkir.am-ի տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica