close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արագածոտնի մարզպետը հանդիպեց Թալինի դպրոցների տնօրենների հետ

Հասարակություն

23 Հունիսի 2018, 21:08
 Արագածոտնի մարզպետը հանդիպեց Թալինի դպրոցների տնօրենների հետ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելություններ է կատարում տարածաշրջաններ եւ հանդիպումներ ունենում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Հերթական այցելությունը  Թալինի տարածաշրջանում էր: Հանդիպումը կայացավ Թալինի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ներկա էին տարածաշրջանի 42 հանրակրթական դպրոցների եւ  ավագ դպրոցի տնօրենները: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը:

Աշոտ Սիմոնյանն ամփոփեց 2017-2018 ուսումնական տարին՝ այն ընդհանուր առմամբ դրական գնահատելով: Նա նշեց, որ դպրոցների տնօրենների հետ ավելի քան 10 ամսվա համատեղ աշխատանքի ընթացքում իր կողմից շատ հարցադրումներ են եղել, որոնք այժմ էլ արդիական են: Այնպես որ,  նոր կառավարության կողմից իրականացվող հրատապ շատ գործընթացներ իրենք արդեն իսկ նախաձեռնել են, եւ նախկինում տրված հանձնարարականները շարունակում են ուժի մեջ մնալ: Մարզպետը տնօրեններին հորդորեց աչալուջ լինել, նորովի մոտեցում դրսեւորել առկա խնդիրների բացահայտման ու դրանց հետեւողական լուծման նկատմամբ: Նա նշեց, որ անհրաժեշտ է առավել կարեւորել աշխատանքի բովանդակային մասը՝ ուշադրությունը սեւեռելով կրթության որակի բարելավմանը:

Տնօրենները մարզպետին ներկայացրին իրենց մոտ առկա խնդիրները, որոնք վերաբերում էին դպրոցների ֆինանսավորմանը, ջեռուցման կազմակերպմանը, գույքային եւ շենքային պայմաններին եւ այլն: Բարձրացված յուրաքանչյուր հարցի կապակցությամբ Աշոտ Սիմոնյանն իր դիտարկումները կատարեց: Խնդիրները խմբավորվեցին, եւ առաջիկայում դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տրվեց:

Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջեց Թալինի թիվ 1 դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, որոնք ընդհանուր առմամբ գոհացնող էին:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica