close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երգի պրեմիերա` Չարենցի բանաստեղծության հիման վրա. Գոռ Սուջյան

Մշակույթ

23 Հունիսի 2018, 19:30
 Երգի պրեմիերա` Չարենցի բանաստեղծության հիման վրա. Գոռ Սուջյան
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
ՈՒ՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
ՈՒ՞մ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
 
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
 
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
 
Երգում են նրա տագնապները խոր
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր:
 
Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը - կրակ ճահիճներում՝ կա ու չկա,
Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
 
Ողջու՜յն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությու՜ն քեզ, հեռավոր եղբայր.
Ողջու՜յն ձեզ, վաղվա չծնված կյանքեր:
Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի..
 
Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը - կրակ ճահիճներում՝ կա ու չկա,
Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

 


 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica