close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին պարզաբանել Ադրբեջանում ամերիկյան Bell-412 ուղղաթիռների հայտնվելը

Հասարակություն

23 Հունիսի 2018, 14:01
 ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին պարզաբանել Ադրբեջանում ամերիկյան Bell-412 ուղղաթիռների հայտնվելը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ուսումնասիրել ամերիկյան զենքի արտահանման օրենքների հնարավոր խախտումները՝ հունիսի 26-ին Ադրբեջանում ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների սպասվող ցուցադրության առնչությամբ:

Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահին և մի շարք կոնգրեսականների ուղղված նամակում ANCA-ի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է. «Ադրբեջանում ամերիկյան զենքի մասին լուրը լուրջ հասարակական ուշադրություն և Կոնգրեսի կողմից ուժեղ վերահսկողություն է պահանջում: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է Ադրբեջանի կատաղի հակահայկական ալիևյան ռեժիմից հեռու պահի ամերիկյան զենքերը»:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը հունիսի 26-ին ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ:

Այս մասին տեղեկացնում է  Asbarez

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica