close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպանության բանակում մարտական կրակով զորավարժություն է անցկացվել

Արցախ

23 Հունիսի 2018, 12:30
 Պաշտպանության բանակում մարտական կրակով զորավարժություն է անցկացվել

Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում: Զորախաղերին հետևել և մասնակիցներին համապատասխան ուսումնամեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով բացի ղեկավարման կետերում հրամկազմի գործողությունները վերահսկելուց, եղել է նաև կրակային դիրքերում և տեղում ստուգել պայմանական մարտադաշտում, ըստ մարտակարգերի, տեղակայված ստորաբաժանումների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին:

Նախքան պայմանական մարտական գործողություններին անցնելը, միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված պայմանական մարտական իրադրությունը, զեկուցել իրականացված միջոցառումների և ընդունված որոշումների մասին, կատարել տեղագրական ու մարտավարական կողմնորոշում:

«Տիգրանակերտ» զորավարժարանում գործողությունները մեկնարկել են հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում: Յուրային ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, վարել պաշտպանողական մարտ, այնուհետև անցնել հակագրոհի և, զբաղեցնելով առավել նպաստավոր բնագծեր, վերականգնել կորցրած դրությունը:

Զորախաղերի ժամանակ ստեղծված պայմանական իրադրությունը ոչ միայն առավելագույնս մոտեցված էր մարտական պայմաններին, այլև համապատասխանում էր մասնակից զորամասերի և ստորաբաժանումների իրական խնդիրներին:  Պայմանական մարտադաշտում հակառակորդը կիրառում էր ավիացիա և հրթիռահրետանային միջոցներ, հրանետանային համակարգեր, հերթապահ ուժերից բացի նաև դիվերսիոն-հետախուզական և դեսանտային խմբեր: Վերջիններիս հակազդելու համար բանակի ստորաբաժանումները կիրառել են մի շարք նոր զինատեսակներ և արդի տեխնիկական միջոցներ, որոնք գրագետ ընտրված մարտավարության, հմուտ ղեկավարման և անձնակազմի բարձր մարտական պատրաստականության շնորհիվ ապահովել են ակնկալվող դրական արդյունքները:

Երկաստիճան հրամանատարաշտաբային, իսկ ապա նաև մարտական հրաձգությամբ ուղեկցվող գումարտակային մարտավարական զորավարժությունը լիովին իրացրել է նախանշված ուսումնական նպատակները:

Զորավարժության ավարտին իմի են բերվել արդյունքները, վերլուծվել և ընդհանրացվել իրականացված բոլոր միջոցառումները և ըստ այդմ մասնակից հրամանատարներին, շտաբներին ու զորային մյուս կառույցներին առաջադրվել խնդիրներ` հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica